ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Լավ գրականությունն այսօր թանկ արժե»

«Լավ գրականությունն այսօր թանկ  արժե»
29.05.2012 | 02:16

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ապրիլի 20-ին բացվեց «Իսահակյան» գրախանութը: Մինչև սեպտեմբեր գրախանութներ կբացվեն գրադարանի երեք մասնաճյուղերում: Հունիսի կեսերից կգործի երկրորդ գրախանութը (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ գնվող գրադարանի մասնաճյուղում):
«Գրախանութ ստեղծելով, մենք ոչ միայն խնդիր ունենք գրականության տարածմանն աջակցելու, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու` գրադարանը նոր գրականությամբ համալրելու համար: Տպավորությունն այնպիսին է, որ գուցե և արդարացվի այս համարձակ քայլը»,- մեզ հետ զրույցում ասաց գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, հավելեց, որ գրադարանն ունի 35 հազար ընթերցող, որի 70 տոկոսը ուսանող է: Նրա խոսքով` իսահակյանցիներն ամեն օր սպասարկում են մոտ հազար այցելուի:
Տնօրենը նշեց, որ մեծ պահանջարկ ունեցող կամ եզակի գրականությունները ձեռք են բերվում ընթերցասրահի համար, որոշել ընթերցողը կարող է նստել, կարդալ, նաև տեղադրվում են գրախանութում: «Բայց քանի որ ընթերցողների մեծ մասը ուսանող է, գնելու հավանականությունը քիչ է,- ասաց նա:- Իսկ լավ գրականությունն այսօր թանկ արժե»:
Նշենք, որ մեկ ամսից գրադարանն անցնելու է էլեկտրոնային սպասարկման:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Թեմայի մասին մանրամասները տե՛ս «Իրատես de facto»-ի առաջիկա համարներում:

Դիտվել է՝ 3427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ